Լրահոս

23.01.2015 11:05


Պան Գի Մունը կոչ է արել եմենցիներին զսպվածություն ցուցաբերել երկրում նախագահի հրաժարականից հետո

Պան Գի Մունը կոչ է արել եմենցիներին զսպվածություն ցուցաբերել երկրում նախագահի հրաժարականից հետո

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչով դիմել է Եմենի բնակիչներին՝ հորդորելով «առավելագույնս զսպված լինել» երկրում նախագահի և երկրի կառավարության հրաժարականից հետո։ Նախօրեին ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի տարածված հայտարարությունում նշվում է, որ նրա հատուկ խորհրդական Ջամալ Բենոմարը խորհրդակցություններ է անցկացնում ներքաղաքական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։
Պան Գի Մունը պնդել է, որ եմենյան քաղաքական ուժերը փոխգործակցեն նրա լիազորների հետ, որոնք ներկայումս գտնվում են Սանայում։

«Բենոմարն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում բոլոր կողմերի հետ, որպեսզի ելք գտնվի առկա ճգնաժամից»,–նշել են ՄԱԿ–ում։
Եմենի նախագահի հրաժարականի հաղորդագրությունը ստացվել է հինգշաբթի՝ նախագահի և խոուսիթների միջև պայմանավորվածության հասնելուց հետո։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը