Լրահոս

23.01.2015 10:47


Գևորգ Կոստանյանի հայրը ազատվել է դատարանի նախագահի պաշտոնից

Գևորգ Կոստանյանի հայրը ազատվել է դատարանի նախագահի պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը՝ Սուրիկ Կոստանյանը, հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Zham.am-ի հետ զրույցում ասաց Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակության հետ կապերի վարչության մամուլի ծառայության աշխատակիցը:

Նրա խոսքով՝ Սուրիկ Կոստանյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն:
Նշենք, որ Սուրիկ Կոստանյանը 2006 թվականից զբաղեցնում էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը