Տոկիոն մտադիր է պայմանավորվել ԻՊ զինյալների հետ գերիների հարցով
Ճապոնիայի կառավարությունում հույս ունեն «հասնել փոխըմբռնման» «Իսլամական պետության» զինյալների հետ, որոնք այս շաբաթ հայտարարել են ճապոնացի երկու գերուն սպանելու մտադրության մասին։ Այս մասին հունվարի 23-ին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ փոխնախարար Յասուխիդե Նակայաման, որը ներկա դրությամբ գտնվում է Ամմանում և համակարգում Տոկիոյի փորձերը՝ փրկելու քաղաքացիներին։ Նակայամայի խոսքերով՝ Ճապոնիայում հույս ունեն, որ ԻՊ–ում ճիշտ կմեկնաբանեն Տոկիոյի գործողությունները Մերձավոր Արևելքում, և բաց կթողնեն գերիներին։
«Մյուս կողմը՝ ԻՊ–ն, մեր գործողությունների սխալ մեկնաբանման խնդիր ունի, մասնավորապես՝ մեր ոչ ռազմական օգնության, – նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։ – Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է հասնել փոխըմբռնման»։ Նախօրեին Ճապոնիայի կառավարությունը հայտնել էր, որ ոչ մի տեղեկատվություն չունի գերիների որպիսության վերաբերյալ։
Տոկիոն մտադիր է պայմանավորվել ԻՊ զինյալների հետ գերիների հարցով
Ճապոնիայի կառավարությունում հույս ունեն «հասնել փոխըմբռնման» «Իսլամական պետության» զինյալների հետ, որոնք այս շաբաթ հայտարարել են ճապոնացի երկու գերուն սպանելու մտադրության մասին։ Այս մասին հունվարի 23-ին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ փոխնախարար Յասուխիդե Նակայաման, որը ներկա դրությամբ գտնվում է Ամմանում և համակարգում Տոկիոյի փորձերը՝ փրկելու քաղաքացիներին։
Նակայամայի խոսքերով՝ Ճապոնիայում հույս ունեն, որ ԻՊ–ում ճիշտ կմեկնաբանեն Տոկիոյի գործողությունները Մերձավոր Արևելքում, և բաց կթողնեն գերիներին։
«Մյուս կողմը՝ ԻՊ–ն, մեր գործողությունների սխալ մեկնաբանման խնդիր ունի, մասնավորապես՝ մեր ոչ ռազմական օգնության, – նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։ – Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է հասնել փոխըմբռնման»։
Նախօրեին Ճապոնիայի կառավարությունը հայտնել էր, որ ոչ մի տեղեկատվություն չունի գերիների որպիսության վերաբերյալ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։