Լրահոս

23.01.2015 09:11


Պատահար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Պատահար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունվարի 22-ին, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Երևան հատվածի 3-րդ կմ-ում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել եմկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Երևան հատվածի 1-ին կմ-ում «ՎԱԶ112» մակնիշի 45 CZ 045 պ/հ, (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենան շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի ուղևորներ Լ. Կ.-ն (ծնվ. 1971 թ.) և Ջ. Մ.-ն (ծնվ.1988 թ.) տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ, այնուհետև` «Մալաթիա» ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը