Լրահոս

22.01.2015 22:50


Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ վրաերթի է ենթարկվել ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախկին նախարարը

Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ վրաերթի է ենթարկվել ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախկին նախարարը

Այսօր՝ հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում 62-ամյա Միշել Օզսիսմանը իր վարած Opel մակնիշի 15 OO 178 համարանիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Կամո Իվանի Աթայանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վարորդը Ֆրանսիայի հանրապետության քաղաքացի է, իսկ վրաերթի ենթարկվածը՝ ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախկին նախարարն էր, ով այժմ աշխատում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների կրթական կենտրոնում որպես ամբիոնի վարիչ:
Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը