Լրահոս

22.01.2015 21:05


Է. Շարմազանով. «Չեմ կարծում, թե խնդիրը մոտ է պատերազմի վերսկսման»

Է. Շարմազանով. «Չեմ կարծում, թե խնդիրը մոտ է պատերազմի վերսկսման»

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ քննարկել են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր, սահմանային միջադեպերը և անվտանգության խնդիրները։

Շարմազանովը համաձայնել է, որ հայ–ադրբեջանական սահմանին որոշակի լարվածություն կա, բայց և հավելել է.

–Ինչպես 2014 թվականի հունվարին, այս տարի ևս Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը։ Բայց ես չեմ կարծում, թե խնդիրը մոտ է պատերազմի վերսկսման։ Գործնականում անհավանական եմ համարում, որ Ադրբեջանը կգնա նման ավանտյուրայի՝ այսինքն՝ պատերազմի:

ՀՀԿ մամուլի խոսնակը նաև անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած սպանդին՝ նշելով, որ դատական իշխանության խնդիրներին օրենսդիր և գործադիր իշխանությունները չպետք է միջամտեն։

–Քաղաքական իշխանությունն անելու է ամեն ինչ, որպեսզի հասարակությունը հրապարակային իմանա ամբողջ դատավարության մասին,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը