Լրահոս

22.01.2015 18:15


Եգիպտոսի դատարանն ազատ է արձակել Մուբարաքի որդիներին

Եգիպտոսի դատարանն ազատ է արձակել Մուբարաքի որդիներին

Կահիրեի քրեական դատարանն այսօր ազատ է արձակել Եգիպտոսի նախկին նախագահի որդիներին՝ Հոսնի Մուբարաք Ալիին և Գամալին։ Ինչպես հաղորդվում է, նման որոշում գլխավոր դատավոր Մուհամմեդ Ամեր Գադոն և կոլեգիան ընդունել են այն կապակցությամբ, որ կաշառակերության մասին գործերից մեկն ուղարկվել է վերանայման վճռաբեկ դատարանի կողմից բողոքարկումից հետո։
Դատարանի վճռով՝ կրկնակի քննության ընթացքում եղբայրները կգտնվեն տնային կալանքի տակ։
«Նախագահական պալատների» լսումները մեկնարկել են անցած տարվա փետրվարին։ Եգիպտոսի նախկին ղեկավարին և նրա որդիներին մեղադրում են պետական բյուջեից 125 մլն եգիպտական ֆունտ՝ 18 մլն դոլար առևանգելու համար, որը հատկացվել էր նախագահականի վերանորոգման համար 2002-2011թթ.։ Դատախազության տվյալներով՝ այդ գումարները ծախսվել են մասնավոր կառույցներ վերանորոգելու համար։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը