Լրահոս

22.01.2015 17:32


«Apple»–ն արգելել է վաճառել իր արտադրանքը Ղրիմում

«Apple»–ն արգելել է վաճառել իր արտադրանքը Ղրիմում

«Apple» ընկերությունը հայտարարություն է արել, ըստ որի՝ 2015թ. փետրվարի 1-ից դադարեցնում է իր աշխատանքները Ղրիմում ԱՄՆ պատժամիջոցների կապակցությամբ։ Այս մասին «Twitter»–ի իր էջում գրել է «Mobile Research Group»–ի առաջատար վերլուծաբան Էլդար Մուրթազինը։
Մուրթազինի խոսքերով՝ Ղրիմում գործում են խանութներ Կրասնոդարից և Դոնի Ռոստովից, որոնք վաճառում են «Apple»–ի արտադրանքը։
Ավելի վաղ «Apple»–ը հեռացրել էր Ղրիմի «App Store»–ից արդեն տեղադրված հավելվածները։

Տեղեկացնում է lenta.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը