Լրահոս

22.01.2015 16:50


Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի սպանության դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի սպանության դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի սպանության դեպքի առթիվ։

21.01.2015թ.` ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ հրազենից կրակոց է արձակվել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանի ուղղությամբ, որի հետեւանքով վերջինս գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք եւ մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը