Զինյալների կողմից առևանգված Ճապոնիայի քաղաքացիները գտնվում են Սիրիայի և Իրաքի հետ սահմանին
«Իսլամական պետության» զինյալների կողմից առևանգված Ճապոնիայի քաղաքացիները գտնվում են Իրաքի և Սիրիայի սահմանի շրջաններից մեկում։ Այս մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը։ «Գերիները պահվում են միասին, բայց նրանց թույլ չեն տալիս շփվել միմյանց հետ», – մեջբերում է գործակալության աղբյուրը սիրիական խմբավորումներից մեկում, որը պայքարում է ԻՊ դեմ։ Ավելի վաղ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան հայտարարել էր, որ կառավարությունը չունի տեղեկատվություն, թե որտեղ են գտնվում երկրի առևանգված քաղաքացիները, և արդյոք ո՞ղջ են նրանք։ Ճապոնացի գերիներ Քենձի Գոթոյի և Խարունա Յուկավայի հետ տեսանյութը հրապարակվել էր ծայրահեղականների կայքերից մեկում։ Զինյալները 72 ժամվա ընթացքում պահանջում էին 200 մլն դոլար վճարել. հակառակ դեպքում նրանց սպառնում էին սպանել։
Զինյալների կողմից առևանգված Ճապոնիայի քաղաքացիները գտնվում են Սիրիայի և Իրաքի հետ սահմանին
«Իսլամական պետության» զինյալների կողմից առևանգված Ճապոնիայի քաղաքացիները գտնվում են Իրաքի և Սիրիայի սահմանի շրջաններից մեկում։ Այս մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը։
«Գերիները պահվում են միասին, բայց նրանց թույլ չեն տալիս շփվել միմյանց հետ», – մեջբերում է գործակալության աղբյուրը սիրիական խմբավորումներից մեկում, որը պայքարում է ԻՊ դեմ։
Ավելի վաղ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան հայտարարել էր, որ կառավարությունը չունի տեղեկատվություն, թե որտեղ են գտնվում երկրի առևանգված քաղաքացիները, և արդյոք ո՞ղջ են նրանք։
Ճապոնացի գերիներ Քենձի Գոթոյի և Խարունա Յուկավայի հետ տեսանյութը հրապարակվել էր ծայրահեղականների կայքերից մեկում։ Զինյալները 72 ժամվա ընթացքում պահանջում էին 200 մլն դոլար վճարել. հակառակ դեպքում նրանց սպառնում էին սպանել։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։