Լրահոս

22.01.2015 16:10


Վանաձորցի փոքրիկը օգնության կարիք ունի (տեսանյութ)

Վանաձորցի փոքրիկը օգնության կարիք ունի (տեսանյութ)

Lorinews.am-ին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Արմեն Հարությունյանը, ում փոքրիկը՝ 6-ամսական Արևիկը առողջական լուրջ խնդիրներ ունի անհրաժեշտ է փոքրիկին շտապ վիրահատել:

«Ողջույն բոլորին. Իմ անունը Արմեն է: Աղջիկս՝ Արևիկը, 6 ամսեկան է: Ծննդաբերության ժամանակ երեխայի ստոծանու, ուսի եվ արմունկի նյարդերը ողնուղեղից պոկվել են, ինչի հետևանքով փոքրիկս շնչառական խնդիր ունի, ինչպես նաև աջ ձեռքը չի կարողանում վեր բարձրացնել ու արմունկը ծալել: Իսկ բժշկական տերմինով ախտորոշումը այսպես է՝ աջ բազկահյուսակի վերին (Էրիի) ծննդաբերական կաթված: Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնում երեխային հետազոտելուց հետո, որոշվեց որ աղջկաս ձեռքը բուժելու միակ լուծումը վիրահատությունն է, որի արժեքն է 1500 եվրո: Վիրահատությունը լինելու է Երևանում, այս տարվա փետրվար ամսին: Իսկ մասնագետները հրավիրվելու են Ֆրանսիայից: Խնդրում եմ Ձեր աջակցությունը երեխայիս վիրահատման հարցում: Այդ գումարը ինձ համար բավականին մեծ է, սակայն վիրահատությունից հրաժարվել չեմ կարող, որովհետև սա միակ հնարավորությունն է աղջկաս թևը բուժելու: Ուստի դիմում եմ բոլորին, ով որքան գումարով կարող է օգնել ինձ աղջկաս վիրահատման համար, ուղարկեք «Ինեկոբանկում» բացված հաշվեհամարներից մեկին. «Ինեկոբանկ» ստացող՝ Հարությունյան Արմեն Անդրանիկի 2050254488251001 AMD 2050254488251020 USD 2050254488251040 EUR 2050254488251041 RUB Arca համակարգով փոխանցելու համար՝ 5406 6110 0006 9917 Armen Harutyunyan
Հարցերի կամ առաջարկների համար կարող եք կապվել ինձ հետ՝ e-mail. [email protected]
Հեռ. +374 55 978700 +374 91 021004
Skype: armenop
Կանխավ շնորհակալ եմ...
Հարգանքներով՝ Արմեն Հարությունյան...»։

Այս խորագրի վերջին նյութերը