Քերրին և Զարիֆը Դավոսում կհանդիպեն իրանական միջուկային խնդրով
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը մեկնել է շվեյցարական Դավոս, որտեղ 45-րդ ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում բանակցություններ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ իրանական միջուկային խնդրով։ Այս մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը։ Նրա տվյալներով՝ ԱՄՆ և Իրանի արտգործնախարարների հանդիպումը Դավոսում ուղղված է Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների արագացմանը։ Երկկողմանի բանակցությունների հիմնական հարցերը կդառնան ցենտրիֆուգների քանակը, որոնք անհրաժեշտ են Իրանին սեփական ատոմային էներգետիկան զարգացնելու համար, ինչպես նաև Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման կարգը։
Քերրին և Զարիֆը Դավոսում կհանդիպեն իրանական միջուկային խնդրով
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը մեկնել է շվեյցարական Դավոս, որտեղ 45-րդ ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում բանակցություններ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ իրանական միջուկային խնդրով։ Այս մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը։
Նրա տվյալներով՝ ԱՄՆ և Իրանի արտգործնախարարների հանդիպումը Դավոսում ուղղված է Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների արագացմանը։ Երկկողմանի բանակցությունների հիմնական հարցերը կդառնան ցենտրիֆուգների քանակը, որոնք անհրաժեշտ են Իրանին սեփական ատոմային էներգետիկան զարգացնելու համար, ինչպես նաև Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման կարգը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։