Դոնեցկում 13 մարդ է զոհվել կանգառի գնդակոծման հետևանքով
Դոնեցկի Լենինսկի շրջանի Կուպրին փողոցի կանգառը գնդակոծվել է, որի հետևանքով 13 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել։ Այս մասին այսօր Դոնեցկի լրատվական գործակալությանը հայտնել է քաղաքի բժշկական ծառայությունը։ Ավելի վաղ ԴԺՀ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հաղորդել էր 9 զոհվածի և նույնքան վիրավորի մասին։ Բժիշկների տվյալներով՝ տուժածներից շատերը գտնվում են ծանր վիճակում։ Մարդկանց հոսքը բժշկական օգնություն ստանալու համար շարունակվում է։ Պատահարը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ 8։30–ին։ Նախնական տեղեկություններով՝ գնդակոծությունը կատարվել է միկրոավտոբուսից՝ ականանետի օգնությամբ։ Արդյունքում՝ բռնկվել են ավտոբուսը և մի մեքենա։ Պատահարի վայր է մեկնել ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն։ Ականատեսները հաղորդում են հինգ կրակոցի մասին։ Ձեռնարկվել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Դոնեցկում 13 մարդ է զոհվել կանգառի գնդակոծման հետևանքով
Դոնեցկի Լենինսկի շրջանի Կուպրին փողոցի կանգառը գնդակոծվել է, որի հետևանքով 13 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել։ Այս մասին այսօր Դոնեցկի լրատվական գործակալությանը հայտնել է քաղաքի բժշկական ծառայությունը։ Ավելի վաղ ԴԺՀ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հաղորդել էր 9 զոհվածի և նույնքան վիրավորի մասին։ Բժիշկների տվյալներով՝ տուժածներից շատերը գտնվում են ծանր վիճակում։ Մարդկանց հոսքը բժշկական օգնություն ստանալու համար շարունակվում է։
Պատահարը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ 8։30–ին։
Նախնական տեղեկություններով՝ գնդակոծությունը կատարվել է միկրոավտոբուսից՝ ականանետի օգնությամբ։ Արդյունքում՝ բռնկվել են ավտոբուսը և մի մեքենա։ Պատահարի վայր է մեկնել ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն։
Ականատեսները հաղորդում են հինգ կրակոցի մասին։ Ձեռնարկվել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։