Լրահոս

22.01.2015 14:29


Կիրառվում է Մաքսային միության սակագնային կարգավորումը

Կիրառվում է Մաքսային միության սակագնային կարգավորումը

ՀՀ կառավարությունը սահմանել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, երկու տարվա ընթացքում, սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով՝ մեկ տարվա ընթացքում 4 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, հաստատել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև այդ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգը:

ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը իրավունք է վերապահվել 2015-2025թթ. ժամանակահատվածում ներմուծված մաքսատուրքի վճարումից ազատել եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների ապրանքները, որոնք նախատեսված են ՀՀ տարածքում արդյունաբերական վերամշակման համար: Կառավարության որոշման համաձայն շաքարի այդպիսի հումք ներմուծելու պայման կհանդիսանա շաքարի հումքի նպատակային նշանակության մասին ՀՀ լիազոր մարմնի՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան տրված հաստատման առկայությունը:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացում, որոնք պայմանավորված են փոքր տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2015թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. հունվարի 1-ը հետաձգմամբ: Այդ ընթացքում կշարունակեն տրամադրվել փոքր տնտեսվարող սուբյեկտների կողմից հատուկ համարներ պարունակող ՀԴՄ կտրոններ, որոնք նույնպես մասնակցում են հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացմանը: Որպես պարգևավճար սահմանված համապատասխանաբար 10 և 5 ավտոմեքենաների հարաբերակցությունը փոխարինվել է 5 և 10 հարաբերակցությամբ՝ հաշվի առնելով դարձերեսին հատուկ համարներ պարունակող ՀԴՄ կտրոնների քանակը օբյեկտիվորեն քիչ լինելու հանգամանքով: Որոշման ընդունմամբ կապահովվի ՀՀ տարածքում ապրանք ձեռք բերող կամ ծառայություն ստացող ֆիզիկական անձանց կողմից բոլոր տեսակի ՀԴՄ-ների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմների հավասարաչափ կիրառումը:

Այս խորագրի վերջին նյութերը