Կարծիք

22.01.2015 13:44


Ձախողված իշխանություններ լինում են, բայց այսչա՞փ

Ձախողված իշխանություններ լինում են, բայց այսչա՞փ

Մոլորակի վրա 200-ից ավելի երկրներում մերթընդմերթ լինում են դժվար ժամանակաշրջաններ։ Ոմանք հաղթահարում են դժվարությունները և ազգովի դուրս գալիս բարեկեցության ճանապարհ, որոշ պետություններում իշխանությունը ևս կիսում է և կրում է ժողովրդին պատած դժվարությունն ու դժբախտությունը։

Ինչ խոսք, կան նաև այնպիսի երկրներ, որտեղ կոռուպցիան ծաղկում է, ժողովուրդը սնանկանում է, իսկ իշխանությունը շարունակում է իր քեֆ-ուրախությունը։ Նման երկրներում իշխանությունը ցուցադրում է անտարբերություն, կարծեք թե ոչինչ էլ չի պատահել։

Ի դեպ, անապատի ուղտն էլ է այդպես ապրում…։

Այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ մեր իշխանությունների վարքագծում, դժվար է բառերով նկարագրել, պարզապես պետք է այստեղ ապրել և տեսնել իշխանությունների շվայտ կյանքը և քաղաքացիների աղքատ վիճակը։

Արժանապատվությունը կորցրած միջոցառումների են մասնակցում, ճանապարհորդում են աշխարհով մեկ և արտերկրից եկած տարբեր տրամաչափի օգնականներ ընդունում, իրականությունից կտրված խրամատներում են նկարահանվում՝ առանց հաշիվ տալու, որ այս ժողովուրդը մեղք է։

Իշխանավորների ընտանիքների պաշտոնական ֆինանսական հայտարարագրերը ցույց են տալիս, թե կարճ ժամանակամիջոցում ինչ հարստություն են նրանք դիզել։

Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանդից հետո բարձրագույն իշխանության վերաբերմունքը տեսնողը և ձեզ հարգող մարդն ինքն իր աչքից կընկնի՝ անկախ իր սոցիալական վիճակից։

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյան

Այս խորագրի վերջին նյութերը