Լրահոս

22.01.2015 13:52


Պորոշենկո. «Ուկրաինան ունիտար հանրապետություն կմնա»

Պորոշենկո. «Ուկրաինան ունիտար հանրապետություն կմնա»

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել է երկրի դաշնայնացման հնարավորությունը։

«Ներկայումս քաղաքացիների գրեթե 100 տոկոսը միասնական երկրի կողմնակից է։ Ուկրաինացիների ճնշող մեծամասնությունն այն տեսնում է հենց ունիտար, այլ ոչ դաշնային։ Եվ ինձ համար՝ որպես նախագահի, երկրի և ազգի միասնականությունը նույնպիսի արժեք է, ինչպիսին իմ բոլոր համաքաղաքացիների համար է», – ընդգծել է նա։

Պորոշենկոն հայտարարել է նաև, որ պարտավոր է հաշվի առնել երկրում փոքրամասնությունների զգացմունքները։ Նա նշել է, որ կան սկզբունքային հարցեր, որոնք չեն կարող փոխզիջման առարկա լինել։

«Առաջին՝ Ուկրաինան չի լինի դաշնային, այլ կմնա ունիտար պետություն։ Երկրորդ՝ եվրոպական ընտրությունը քննարկման ենթակա չէ։ Երրորդ՝ միակ պետական լեզուն կա և կլինի ուկրաիներենը», – հայտարարել է Պորոշենկոն։
Նախօրեին, ելույթ ունենալով դավոսյան տնտեսական ֆորումին, ուկրաինացի առաջնորդը հայտարարել է, որ կիևյան իշխանությունները պատրատ են լեզվի և երկրի պետական կարգի վերաբերյալ հանրաքվե անցկացնել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը