Տիգրան Ուրիխանյան. «Սատանի պտուղը պիտի կրի ամենախստագույն պատիժը»
«2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է.
–Սատանի պտուղը, որը ոչնչացրեց ամբողջ ընտանիքին, այդ թվում՝ մանկահասակ երեխաների, պիտի կրի ամենախստագույն պատիժը։ Որ Աստծո պատիժը գալու է նրա ու դրանում մեղավորներին գլխին, դրանում որևէ մեկը չի կասկածում։
Այնուհետև Տ. Ուրիխանյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր էր, որ այդ սարսափելի ոճրագործությունը կատարածը միայնակ ոչնչացներ նման թվով քնած մարդկանց տարբեր սենյակներում։
–Վստահեցնում եմ, որ այդ հարցադրումը պարզելու համար պարզ քննչական գործողություն կա։ Այդ քննչական գործողությամբ իրականում պետք է պարզել՝ գործնականում նա ի վիճակի՞ է անել, թե՞ ոչ, կարո՞ղ էին լինել այլ հանցակիցներ։ Իհարկե, մենք դա չենք հրապարակի, բայց վերլուծության առարկա դարձնելու ենք, ձեր տրամադրության տակ էլ է հայտնվելու, բայց ոչ այս փուլում։ Այս փուլում ես ձեռնպահ կմնամ որևէ վարկած հրապարակելուց,–պատասխանել է Գ. Կոստանյանը։
Նա նաև անկեղծացել է, որ պատասխանում է ոչ իր լիազորությունների շրջանակում գտնվող հարցերի ևս, որոնք, օրինակ, կարող են վերաբերել ոստիկանությանը, ԱԳՆ–ին կամ ԱԱԾ–ին, քանի որ. «Մեր լիազորությունները տարբեր են, քայց պատասխան ենք տալու բոլո՛րս և տալիս ենք»։

7or.am