Լրահոս

22.01.2015 20:18


Հարավային Կորեան և ԱՄՆ–ը պայմանավորվել են համագործակցել կիբերսպառնալիքին հակազդելու գործում

Հարավային Կորեան և ԱՄՆ–ը պայմանավորվել են համագործակցել կիբերսպառնալիքին հակազդելու գործում

Կորեայի Հանարապետության Ազգային պաշտպանության նախարար Խան Մին Գունը և նրա ամերիկացի գործընկեր Չակ Հեյգելը պայմանավորվել են ռազմական համագործակցության ամրապնդման վերաբերյալ կիբերսպառնալիքներին հակազդելու գործում։ Այս մասին հաղորդել է ԿՀ պաշտպանության նախարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները «կարծիքներ են փոխանակել անվտանգության խնդրով»։ Այս մասին ասել է ԿՀ ՊՆ մամուլի քարտուղար Քիմ Մին Սոկը։
Մամուլի քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԱՄՆ–ի ջանքերին՝ հակազդելու «Sony Pictures»–ի դեմ ուղղված Հյուսիսային Կորեայի գրոհին, և երկու նախարարներն էլ պայմանավորվել են ավելի սերտ համագործակցության մասին կիբերտարածության խնդիրներով։
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ինչպես հաղորդվում է, Պենտագոնի ղեկավարը բարձր գնահատական է տվել եռակողմ պայմանավորվածություններին Ճապոնիայի հետ Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրերի հարցով ռազմական հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։

Տեղեկացնուոմ է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը