Կարծիք

22.01.2015 13:07


Այս իշխանությունների շնորհիվ մենք բոլորս վերածվել ենք բանանային պետության քաղաքացիների

Այս իշխանությունների շնորհիվ մենք բոլորս վերածվել ենք բանանային պետության քաղաքացիների

Դեռևս 1904թ.-ին Օ. Հենրին իր «Արքաներն ու կաղամբը» վեպում առաջին անգամ օգտագործեց «բանանային հանրապետություն» տերմինը։ Սկզբում այս տերմինը օգտագործվում էր Լատինական Ամերիկայի զարգացող երկրներին նկարագրելու համար, որոնք քաղաքականապես անկայուն էին, և ունեին հետամնաց ենթակառուցվածքներ ու տնտեսություն, մեծ կախում ունեին արտաքին ներդրումներից, բյուջեն ուներ լուրջ պակասորդ, մեծ էր ինֆլյացիայի մակարդակը, իսկ ազգային արտարժույթն օրըստօրե արժեզրկվում էր։

Ներկայումս «բանանային հանրապետություն» տերմինն օգտագործում է կործանված տնտեսությամբ, մեծ արտաքին պարտքով, կոռուպցիայի բարձր մակարդակով, ցածր վարձատրվող աշխատուժով և աղքատության շեմին գտնվող բնակչությամբ երկրները որակելիս։ Անշուշտ, համեմատականներն ակնհայտ են։ Այս տարիների ընթացքում Հայաստանի «պատասխանատու» և «օր ու գիշեր աշխատող հայրենանվեր» իշխանություններին հաջողվեց ծաղկելու միտում ունեցող Հայաստանը վերածել բանանային պետության՝ քայքայված տնտեսությամբ և անհուսալի գործընկերոջ համաշխարհային վարկանիշով։

Հ.Գ. Հարգելինե՛րս, այս իշխանությունների շնորհիվ մենք բոլորս վերածվել ենք բանանային պետության քաղաքացիների։

Արմեն Ասլյան

Այս խորագրի վերջին նյութերը