Նաիրա Զոհրաբյանը գլխավոր դատախազին. «Հոգեվերլուծողների կարիք ունենայինք՝ այստեղ կհրավիրեինք որևէ հոգևորականի»
Լարված մթնոլորտում սկսված խորհրդարանական լսումների ժամանակ հիմնական զեկուցող Գևորգ Կոստանյանը ներկաներին բավականին երկար և մանրամասն հորդորել է ձեռնպահ մնալ էմոցիաներից։
–Մենք ձեզ այստեղ չենք հրավիրել մեր սրտի կսկիծների մասին խոսելու։ Հոգեվերլուծողների կարիք ունենայինք՝ այստեղ կհրավիրեինք որևէ հոգևորականի կամ հոգեթերապևտի,–հակադարձել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն «գլադիատորական» հայտարարություններին, որ երկու ժամ առաջ ՀՀ ոստիկանությունն իմացել է՝ Պերմյակովը փորձում է հատել հայ–թուրքական սահմանը։
–Ինչ վերաբերում է սուգ հայտարարելու աննպատակահարմարությանը և այն պնդումներին, թե մեզանում սուգ հայտարարելու մշակույթ չկա, նրանց ես համարում եմ անպատասխանատու, անպարկեշտ և անգրագետ մարդիկ, որոնք ուղղակի զբաղված են եղել քաղաքական սպեկուլյացիայով և իրենց տերերին սպասարկելով,–հավելել է Ն. Զոհրաբյանը։

7or.am