Կարծիք

22.01.2015 12:37


Լռությունը ավելի ծանր է դարձնում գործած մեղքը

Լռությունը ավելի ծանր է դարձնում գործած մեղքը

Ժողովուրդ, կլինի՞ մեկն ու մեկը էս մեր Սերժ Սարգսյանին նախագահի պարտականությունները նկարագրող բրոշյուր տա, թե չէ աչքիս էս մարդը տեղյակ չի իր պարտականություններից, և մտածում է, որ նախագահի պաշտոնը նախատեսված է զուտ փող աշխատելու, նամակներ ուղարկելու և մեդալներով պարգևատրելու համար: Ի՞նչ է նշանակում. «Սերժ Սարգսյանը հակառակորդի գնդակից զոհված զինծառայողին պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով»:

Երկրի նախագահի աթոռը զբաղեցրած մարդը, ով միաժամանակ հանդիսանում է երկրի գերագույն գլխավոր հրամանատար, պետք է ոչ թե հետմահու մեդալներ բաժանի, այլ անի հնարավորն ու անհնարը, որպեսզի դրա կարիքը չլինի, այսինքն` պետք է ապահովի երկրի ու ամեն մի բնակչի անվտանգությունը: Սա՛ է նախագահի և պետության հիմնական առաքելությունը: Բայց Սերժը, կարծես թե, դրա մասին խաբար էլ չի: Երկիրը կարծես որբ լինի: Ամեն Աստծո օր մենք լուրեր ենք ստանում հակառակորդի դիվերսիաների ու մեր կողմից տված զոհերի մասին, իսկ Սերժը նույնիսկ 2 տող չի ասել ստեղծված իրավիճակի մասին, ինչն ուղղակի աբսուրդ է:

Թեև, իհարկե, տվյալ պարագայում բացատրելի աբսուրդ է, քանի որ 0-ից էլ ցածր լեգիտիմիություն ունեցող մարդը, ով ձախողվել է բոլոր ոլորտներում, ոչ մի համապատասխան հայտարարությամբ հանդես չի կարող գալ, քանի որ, կարծում եմ, ինքն էլ է շատ լավ հասկանում, թե ով է մեղավոր և պատասխանատվություն կրում ստեղծված իրավիճակի համար, դրա համար էլ չարություն արած երեխայի պես նախընտրում է լռել: Թեև, լռությունը, ինչպես գիտենք, ավելի ծանր է դարձնում գործած մեղքը:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը