Լրահոս

22.01.2015 12:36


Գ. Կոստանյան. «Երբ որ ունենամ անհրաժեշտ բոլոր հիմքերը, իհա՛րկե, դիմելու եմ ՌԴ դատախազին»

Գ. Կոստանյան. «Երբ որ ունենամ անհրաժեշտ բոլոր հիմքերը, իհա՛րկե, դիմելու եմ ՌԴ դատախազին»

«2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գրեթե որևէ մանրամասն չի ներկայացրել։

–Չեմ կարող ասել բարձրաձայն՝ նկատի ունենալով, որ դրանք հիմա քննության և ստուգման, վերստուգման փուլում են։ Որևէ բան, որը ես հիմա կասեմ, դա չի կարող հիմա որպես վերջնական փաստարկ լինել,–ասել է Գ. Կոստանյանը՝ հավելելով, որ բազմաթիվ վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ Ավետիսյանների ընտանիքի և Պերմյակովի միջև նախկինում եղած ուղիղ կամ միջնորդավորված կապը։

Ինչ վերաբերում է ՌԴ գլխավոր դատախազին դիմելու «տղամարդու» իր խոստմանը, որ նա տվել էր բողոքի դուրս ելած գյումրեցիներին, Կ. Կոստանյանն ընդգծել է.

Այո՛, խոստացել եմ, որ պետք է դիմեմ, և դա ոչ միայն խոստում է, այլև պայմանագրով սահմանված իմ պարտականությունը։ Ես պարտավո՛ր եմ դիմել ՌԴ գլխավոր դատախազին. դա իմ պարտականությունն է, և, իհա՛րկե, դա կատարելու եմ։ Բայց դիմումներն ինքնանպատակ չեն. դրանք իրականացվում են համապատասխան փուլում, բավարար հիմքերի առկայության դեպքում։ Պետք է պատճառաբանված, հիմնավորված դիմում ներկայացնել։ Ի դեպ, այսօր նաև աղավաղվել են տղամարդկության վերաբերյալ պատկերացումները, և անգամ այդ հարթությունում պետք է զգույշ լինել։

Ի դեպ, Գ. Կոստանյանը նաև հայտարարել է, որ ռուս սահմանապահը պարտավոր է հայկական կողմին հանձնել սահմանախախտին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը