Գյումրիի ողբերգության վերաբերյալ խորհրդարանական լսումները լարված են սկսվել
Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկել են Գյումրիի սպանդի վերաբերյալ խորհրդարանական լսումները, որոնց հիմնական զեկուցողը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է։ Լսումները, սակայն, լարված են սկսվել։ Պատգամավորները դժգոհել են, որ նախատեսված դահլիճը բավական փոքր է, և ներկաներից շատերը պարզապես մնացել են ոտքի վրա։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առաջարկել է լսումները մի քանի ժամով հետաձգել և կազմակերպել ԱԺ–ի նիստերի մեծ դահլիճում։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ընդգծել է, որ հանրությանը հետաքրքրող այս կարևորագույն խնդրի վերաբերյալ հրավիրված լսումների համար սահմանված 1 ժամ 30 րոպեն բավական քիչ է։ Պատգամավորներին նաև հնարավորություն չի տրվել ելույթներ ունենալ։
–Ես կարող եմ հայտարարել, որ այս լսումները դուք անում եք «գալչկայի» համար։ 1 ժամ 30 րոպեն շատ քիչ է։ Կամ ինչո՞ւ նախատեսված չեն ելույթներ. գուցե ես գլխավոր դատախազին հարց ուղղելուց հետո ուզում եմ իմ ելույթով իմ տեսակետը հայտնել։
Նիստը վարող պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը բորբոքվել է այս հայտարարություններից և հորդորել իրեն չստիպել օգտվել իր լիազորություններից և նիստն անցկացնել փակ։
–Մեր բոլորիս խնդիրն է, որ այս ոճրագործության հետ կապված բոլոր հարցերի պատասխանը ստանանք։ Ես թույլ չեմ տա այս քննարկումները վերածել քաղաքական շոուի,–ասել է Հ. Սահակյանը։
–Մենք չենք եկել այստեղ պարզապես ինֆորմացիա լսելու։ Հատկացրե՛ք նիստերի դահլիճ, որ նորմալ քննարկենք, այլապես այս շոուն դո՛ւք եք անում,–հակադարձել է Ռ. Հակոբյանը։

7or.am