Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվեց Անկախ պետությունների համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգող:
Հիշեցնենք, որ մինչ այդ Անկախ պետությունների համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգողի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանի նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ Ներկայումս Արմեն Գևորգյանը զբաղեցնում է «IDeA» հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») ղեկավարի պաշտոնը: