Ռամոսը մերժել է պայմանագիրը երկարաձգելու «Ռեալի» առաջին առաջարկը
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մերժել է պայմանագիրը երկարաձգելու «Ռեալի» առաջին առաջարկը։ Նշենք, որ Ռամոսի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017թ. հունիս։ Այս մասին հայտնում է «Cuatro»-ն։
Ֆուտբոլիստը հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, որպեսզի քննարկի պայմանագրի մանրամասները, սակայն համաձայնության չի հասել աշխատավարձի չափի մասով։ Ռամոսին առաջարկվել է տարեկան 6 մլն եվրոյից պակաս աշխատավարձ։ Նշված գումարից ավելի շատ «արքայական ակումբի» կազմում վաստակում են միայն Քրիշտիանու Ռոնալդուն (17 մլն եվրո), Գարետ Բեյլը (11 մլն եվրո), Կարիմ Բենզեման (8 մլն եվրո) եւ Իկեր Կասիլյասը (6 մլն եվրո)։

Աղբյուրը՝ armsport.am