Ջոն Քերրին նախատեսում է մասնակցել Կուբայում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացմանը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախատեսում է մասնակցել Կուբայում ամերիկյան դեսպանատան պաշտոնական բացմանը։ Այս մասին պետքարտուղարության ղեկավարը նախօրեին հայտնել է ԵՄ անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին։ «Երբ գա ժամանակը, և հարկ լինի, ես նախատեսում եմ մեկնել Կուբա, որպեսզի այնտեղ պաշտոնապես բացեմ դեսպանատունը և սկսեմ առաջ շարժվել կուբացիների հետ հարաբերություններում...ԱՄՆ–ը հույս ունի, որ հարաբերությունների կարգավորումը մեզ ավելի ձեռնտու վիճակի մեջ կդնի մեր շահերը, մեր արժեքներն առաջ տանելու համար, որը կբերի կուբացի ժողովրդի դերի մեծացման»,–ասել է Քերրին։ Պետքարտուղարության պատվիրակությունը՝ արևմտյան կիսագնդի հարցերով Քերրիի օգնական Ռոբերտա Ջեյքոբսոնի գլխավորությամբ, նախօրեին ժամանել է Կուբա։
Ջոն Քերրին նախատեսում է մասնակցել Կուբայում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացմանը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախատեսում է մասնակցել Կուբայում ամերիկյան դեսպանատան պաշտոնական բացմանը։ Այս մասին պետքարտուղարության ղեկավարը նախօրեին հայտնել է ԵՄ անվտանգության քաղաքականության և արտաքին հարցերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին։
«Երբ գա ժամանակը, և հարկ լինի, ես նախատեսում եմ մեկնել Կուբա, որպեսզի այնտեղ պաշտոնապես բացեմ դեսպանատունը և սկսեմ առաջ շարժվել կուբացիների հետ հարաբերություններում...ԱՄՆ–ը հույս ունի, որ հարաբերությունների կարգավորումը մեզ ավելի ձեռնտու վիճակի մեջ կդնի մեր շահերը, մեր արժեքներն առաջ տանելու համար, որը կբերի կուբացի ժողովրդի դերի մեծացման»,–ասել է Քերրին։
Պետքարտուղարության պատվիրակությունը՝ արևմտյան կիսագնդի հարցերով Քերրիի օգնական Ռոբերտա Ջեյքոբսոնի գլխավորությամբ, նախօրեին ժամանել է Կուբա։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։