Արմեն Հարությունյան. Իշխանափոխությունը դարձել է նաև արժանապատվության ու թասիբի հարց
Երեկ ՌԴ նախագահի մամլո խոսնակը հայտարարեց, որ Պերմյակովի համար կլինի ռուսաստանյան դատավարություն: Ասաց այն, ինչը գիտեինք հենց սկզբից, ինչի համար ժողովուրդը բորբոքվեց ու փողոց լցվեց, ինչի համար էլ պատճառ հանդիսացավ ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունը, որ պետք է առաջնորդվենք ՌԴ սահմանադրությամբ: Ասվեց նաև, որ եթե մեր իրավապահները բռնեին, ապա Պերմյակովը կանցներ մեր իրավազորության տակ: Ու դրանով հարց առաջացավ՝ ինչո՞ւ մերոնք չբռնեցին: Ու այն բացատրությունը, թե այդ լարված պահին կարևոր չէր, թե ով բռներ, այլ որ այդ վտանգավոր հանցագործին վնասազերծեին, դա էլ էր խիստ անհամոզիչ ու նաև՝ հասարակությանը կատաղեցնող, քանի որ սահմանապահները բռնելուց հետո փոխանակ մեր իրավապահներին հանձնեին՝ հանձնեցին 102-րդ ռազմաբազային, ինչը թե՛ միջպետական, թե՛ մեր համապատասխան օրենքների խախտում էր:
Ի դեպ, Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ Պերմյակովի տեղի մասին նրա բռնվելուց երկու ժամ առաջ գիտեին՝ թափանցիկ ձևով ակնարկելով, որ Սերժ Սարգսյանի ձեռամբ է հանցագործը հանձնվել ռուսական կողմին։
Հասարակությունը հենց մեր իշխանությունների իրարամերժ հայտարարություններից ու անարժանապատիվ պահվածքից բորբոքվեց, առավել ևս, որ կատարվածի՝ տրամաբանության հետ թեկուզ թեթև աղերս ունեցող վարկած չէին կարողանում մատուցել հանրությանը:
Լա՛վ, մեր իշխանությունները, Սերժ Սարգսյանից սկսած, բացահայտեցին իրենց ստորաքարշությունը, այստեղ ամեն ինչ պարզ է: Մեր իրավապահների տղամարդու խոսքի արժեքն էլ գիտենք այլևս: Բայց եթե ի սկզբանե այդ լարված պահերին չէիք հասկացել՝ ձեր քայլերն ինչ հետևանք կունենան, գոնե հեռուստահաղորդավարուհի Լուլուի (Լուսինե Բադալյան) չափ կամք և ուժ ունենայիք ու ասեիք. «Չենք գիտակցել մեր արարքի հետևանքները ու ներողություն ենք խնդրում, թեպետ ինքներս մեզ չենք կարողանում ներել»:
Մինչդեռ, լուլուների արածն ընդամենը քաղաքապետարանի միջոցառումից ուրախ նկար տարածելն էր, որը մեր իշխանությունների ապաշնորհ պահվածքի հետ համեմատելու եզր անգամ չունի:
Առավել ևս՝ անթույլատրելի էր այդքանից հետո «տղամարդկությունը» գործի դնել ու իրենց իսկ մեղքով ժողովրդին հավասարակշռությունից հանելուց հետո ոմանց նկատմամբ քրեական գործեր հարուցել: Մի հատ էլ բամբասել, թե Գյումրիում տեղի ունեցած բախումների մասնակիցների ութսուն տոկոսը հարբած էր, որպեսզի կարողանաք նրանց դեմ ձեր ճղճիմ քայլերն արդարացնել: Բախտներս բերեց, որ այդ խառը վիճակում գյումրեցիների գրպանները թմրանյութ չեք գցել, թե չէ ձեզանիզ արդեն ամեն ինչ սպասելի է:
Իսկ «վերջին բոլշևիկն» էլ, քափուքրտինք կտրած, ռուսներին հավաստիացնում է, որ իրենից ստրկամիտ նրանք չեն գտնի, ու պետք է իրեն օգնեն՝ պահպանելու աթոռը: Բ26-ի տակ աշխատող լրատվամիջոցներով էլ տարածում են, թե տեսեք՝ ինչ վատն են ռուսները. չեն թողնում անգամ սուգ հայտարարենք: Սրա հետ մեկտեղ՝ պրովոկատորների միջոցով ժողովրդին սադրել ու ուղղորդել ռուսների դեմ՝ հարվածի ալիքը մեր իշխանություններից շեղելու համար:
Լա՛վ, Ազատիչի հետ կապված էլ է ամեն ինչ պարզ, ու հրաշալի գիտենք, որ ում անունը կապվի նրա հետ կվարկաբեկվի, բայց շախմա՞տն ինչ մեղք ուներ. այս լարված օրերին մեր պակասը շախմա՞տն էր, որ արդեն Սերժին ատելու պատճառով այդ ազնվագույն խաղն էլ ենք սկսել կամաց-կամաց ատել:
Գյումրիի այս ողբերգական դեպքն ի ցույց դրեց, թե որքան ենք անպաշտպան սեփական երկրում, որքան են մեր իշխանավորները մեր հասարակությունց ու նրա խնդիրներից օտարված, ու նրանց ծառայամտության պատճառով որքան է ընկնում մեր ազգի ու պետության վարկը միջազգային ասպարեզում:
Ու եթե սա էլ մեզ դաս չի լինելու՝ հասկանալու համար, որ ամեն ինչ պետք է անենք՝ օր առաջ այս իշխանություններից ազատվելու համար, ուրեմն այդպես էլ ողբից դուրս չենք գա ու նոր ողբերգությունների ականատեսը կլինենք:
Լա՛վ, էլ ի՞նչ լինի, որ ոչ միայն այսքանը հասկանանք, այլև աջակցենք բոլոր նրանց, ովքեր ունակ են իշխանափոխություն անելու։
Արմեն Հարությունյան. Իշխանափոխությունը դարձել է նաև արժանապատվության ու թասիբի հարց
Երեկ ՌԴ նախագահի մամլո խոսնակը հայտարարեց, որ Պերմյակովի համար կլինի ռուսաստանյան դատավարություն: Ասաց այն, ինչը գիտեինք հենց սկզբից, ինչի համար ժողովուրդը բորբոքվեց ու փողոց լցվեց, ինչի համար էլ պատճառ հանդիսացավ ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունը, որ պետք է առաջնորդվենք ՌԴ սահմանադրությամբ: Ասվեց նաև, որ եթե մեր իրավապահները բռնեին, ապա Պերմյակովը կանցներ մեր իրավազորության տակ: Ու դրանով հարց առաջացավ՝ ինչո՞ւ մերոնք չբռնեցին: Ու այն բացատրությունը, թե այդ լարված պահին կարևոր չէր, թե ով բռներ, այլ որ այդ վտանգավոր հանցագործին վնասազերծեին, դա էլ էր խիստ անհամոզիչ ու նաև՝ հասարակությանը կատաղեցնող, քանի որ սահմանապահները բռնելուց հետո փոխանակ մեր իրավապահներին հանձնեին՝ հանձնեցին 102-րդ ռազմաբազային, ինչը թե՛ միջպետական, թե՛ մեր համապատասխան օրենքների խախտում էր:
Ի դեպ, Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ Պերմյակովի տեղի մասին նրա բռնվելուց երկու ժամ առաջ գիտեին՝ թափանցիկ ձևով ակնարկելով, որ Սերժ Սարգսյանի ձեռամբ է հանցագործը հանձնվել ռուսական կողմին։
Հասարակությունը հենց մեր իշխանությունների իրարամերժ հայտարարություններից ու անարժանապատիվ պահվածքից բորբոքվեց, առավել ևս, որ կատարվածի՝ տրամաբանության հետ թեկուզ թեթև աղերս ունեցող վարկած չէին կարողանում մատուցել հանրությանը:
Լա՛վ, մեր իշխանությունները, Սերժ Սարգսյանից սկսած, բացահայտեցին իրենց ստորաքարշությունը, այստեղ ամեն ինչ պարզ է: Մեր իրավապահների տղամարդու խոսքի արժեքն էլ գիտենք այլևս: Բայց եթե ի սկզբանե այդ լարված պահերին չէիք հասկացել՝ ձեր քայլերն ինչ հետևանք կունենան, գոնե հեռուստահաղորդավարուհի Լուլուի (Լուսինե Բադալյան) չափ կամք և ուժ ունենայիք ու ասեիք. «Չենք գիտակցել մեր արարքի հետևանքները ու ներողություն ենք խնդրում, թեպետ ինքներս մեզ չենք կարողանում ներել»:
Մինչդեռ, լուլուների արածն ընդամենը քաղաքապետարանի միջոցառումից ուրախ նկար տարածելն էր, որը մեր իշխանությունների ապաշնորհ պահվածքի հետ համեմատելու եզր անգամ չունի:
Առավել ևս՝ անթույլատրելի էր այդքանից հետո «տղամարդկությունը» գործի դնել ու իրենց իսկ մեղքով ժողովրդին հավասարակշռությունից հանելուց հետո ոմանց նկատմամբ քրեական գործեր հարուցել: Մի հատ էլ բամբասել, թե Գյումրիում տեղի ունեցած բախումների մասնակիցների ութսուն տոկոսը հարբած էր, որպեսզի կարողանաք նրանց դեմ ձեր ճղճիմ քայլերն արդարացնել: Բախտներս բերեց, որ այդ խառը վիճակում գյումրեցիների գրպանները թմրանյութ չեք գցել, թե չէ ձեզանիզ արդեն ամեն ինչ սպասելի է:
Իսկ «վերջին բոլշևիկն» էլ, քափուքրտինք կտրած, ռուսներին հավաստիացնում է, որ իրենից ստրկամիտ նրանք չեն գտնի, ու պետք է իրեն օգնեն՝ պահպանելու աթոռը:
Բ26-ի տակ աշխատող լրատվամիջոցներով էլ տարածում են, թե տեսեք՝ ինչ վատն են ռուսները. չեն թողնում անգամ սուգ հայտարարենք: Սրա հետ մեկտեղ՝ պրովոկատորների միջոցով ժողովրդին սադրել ու ուղղորդել ռուսների դեմ՝ հարվածի ալիքը մեր իշխանություններից շեղելու համար:
Լա՛վ, Ազատիչի հետ կապված էլ է ամեն ինչ պարզ, ու հրաշալի գիտենք, որ ում անունը կապվի նրա հետ կվարկաբեկվի, բայց շախմա՞տն ինչ մեղք ուներ. այս լարված օրերին մեր պակասը շախմա՞տն էր, որ արդեն Սերժին ատելու պատճառով այդ ազնվագույն խաղն էլ ենք սկսել կամաց-կամաց ատել:
Գյումրիի այս ողբերգական դեպքն ի ցույց դրեց, թե որքան ենք անպաշտպան սեփական երկրում, որքան են մեր իշխանավորները մեր հասարակությունց ու նրա խնդիրներից օտարված, ու նրանց ծառայամտության պատճառով որքան է ընկնում մեր ազգի ու պետության վարկը միջազգային ասպարեզում:
Ու եթե սա էլ մեզ դաս չի լինելու՝ հասկանալու համար, որ ամեն ինչ պետք է անենք՝ օր առաջ այս իշխանություններից ազատվելու համար, ուրեմն այդպես էլ ողբից դուրս չենք գա ու նոր ողբերգությունների ականատեսը կլինենք:
Լա՛վ, էլ ի՞նչ լինի, որ ոչ միայն այսքանը հասկանանք, այլև աջակցենք բոլոր նրանց, ովքեր ունակ են իշխանափոխություն անելու։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1531227503815698&id=100007853887323&pnref=story