Կարծիք

21.01.2015 17:32


ՀՀԿ-ի մառազմի քրոնիկոն

ՀՀԿ-ի մառազմի քրոնիկոն

Արմեն Աշոտյան. «Մենք չունենք սգո մշակույթ, չեմ ուզում համեմատել բաներ, բայց Շիրակի մարզում նախկինում տեղի ունեցավ ավտովթար, սգո օր հայտարարվե՞ց, չէ՞ որ ավելի շատ մարդ մահացավ: Այն ժամանակ ինչո՞ւ չէիք ասում սուգ»:

Գալուստ Սահակյան. «Սուգ հայտարարում են, որպեսզի ժողովուրդը զգոնանա, ինքը՝ ժողովուրդն այդ օրն արդեն ոտքի էր կանգնել», նաև ավելացրել է՝ «ցմահ կլինի մահապատիժը»:

Մանվել Բադեյան. «Չեմ համարում դա արդարացված պահանջ. դա մի քանի մարդկանց պահանջ է: Այն դեպքում են սգո օր հայտարարում, երբ երևույթն ունենում է քաղաքական նշանակություն: Այդ մարդիկ ոչ այնքան սգում են, որքան ձգտում են հայ ժողովրդի մեջ բացասական վերաբերմունք ձևավորել ռուսների նկատմամբ»:

Սուքիաս Ավետիսյան. «Մոմավառություն գնում է, բայց սգո օր հայտարարելու համար դժվարանում եմ ասել, հատկապես երբ վեց ամսական երեխային է վերաբերում, մի քիչ շատ ենք ուռճացնում: Սովորաբար, ներողություն եմ խնդրում, բայց վեց ամսական երեխային հոգեհանգիստ էլ չեն անում: Ինչ վերաբերում է սգո օրվան, Գյումրիում ավտովթարի դեպքում այդքան զոհեր ունեցանք, բայց սգո օր չհայտարարվեց»:

Կարեն Ավագյան. «Իմ համար անհասկանալի են նման հարցադրումները, քանի որ չեմ կարծում, որ պաշտոնապես սուգ հայտարարելու մեջ է խնդիրը: Բոլորս սգում ենք, այսօր չկա որեւէ մեկը, ով իրեն հայ ազգի ներկայացուցիչ է համարում, որ չի սգում: Ուրիշ ձեւակերպումների մեջ ուղղակիչ պետք է մտնել: Ես ուղղակի ասում եմ, որ մենք հիմա սգում ենք բոլորս»:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը