Լրահոս

21.01.2015 18:02


Էրդողան. «Ահաբեկչությունը չի կարելի կապել մահմեդականների կամ իսլամական երկրների հետ»

Էրդողան. «Ահաբեկչությունը չի կարելի կապել մահմեդականների կամ իսլամական երկրների հետ»

Կատարված ահաբեկչությունները չի կարելի կապել մահմեդականների կամ իսլամական երկրների հետ։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը՝ հանդես գալով Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական ասամբլեայի իներորդ գագաթաժողովին։
«Ահաբեկիչները և ահաբեկչական կազմակերպությունները ոչ մի դեպքում չեն հանդիսանում մահմեդականների և իսլամական երկրների ներկայացուցիչներ։ Նրանք չեն խոսում նրանց անունից և երբեք չեն խոսի։ Այդ ահաբեկչությունները՝ կատարված հատնի չէ՝ ում կողմից, և ում հաշվին, երբեք չի կարելի կապել մահմեդականների կամ իսլամական երկրների հետ», – ասել է նա։ Էրդողանի խոսքերով՝ իսլամական երկրների նկատմամբ «լուրջ գործողություններ են իրականացվում»։

«Մահմեդականներին հրահրում են իրար դեմ, ստիպում սպանել միմյանց։ Թափվող արյունը մահմեդականների արյունն է», – ասել է նա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը