ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը 2014թ. արդյունքների ամփոփիչ մամուլի ասուլիսին անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերին՝ ասել է, որ ողբերգությունը քաղաքականացնելու փորձերն անթույլատրելի են. «Մենք տեսնում ենք այս իրավիճակը քաղաքականացնելու փորձեր: Դրանք չեն գալիս Հայաստանի ղեկավարությունից, ոչ էլ՝ Ռուսաստանի: Քիչ չեն ցանկացողները՝ այդ ողբերգությունն օգտագործել կրկին աշխարհաքաղաքական առավելություններ ստանալու համար: Դա արժանի չէ հպարտ հայ ժողովրդին, որը, ես գիտեմ, երբեք չի տրվի նման սադրանքների»։
Նա նաև վստահություն է հայտնել, որ ռուս-հայկական դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները չեն տուժի:
«Մենք հաստատում ենք, որ դատական գործընթացը կիրականացվի Հայաստանի տարածքում. այն կլինի առավելապես բաց, համատեղ, և ես վստահ եմ, որ դատարանն արագ, օբյեկտիվ և ադեկվատ դատավճիռ կկայացնի այդ սարսափելի հանցագործությանը»,–ասել է Լավրովը։
Ռուս դիվանագետը ևս մեկ անգամ խոր ցավակցություն է հայտնել Ավետիսյանների նկատմամբ կատարված ոճրագործության առթիվ. «Մենք սգում ենք Հայաստանի հետ և կանենք ամենը, որ այդ հանցագործությունը չմնա անպատիժ, և մեղադրյալը ստանա ամենախիստ պատիժը, ու հետագայում նման բան այլևս տեղի չունենա», – ասել է նա։
Լավրով. «Գյումրու ողբերգությունը քաղաքականացնելու փորձերն անթույլատրելի են»

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։