Լրահոս

21.01.2015 15:04


Ճապոնիայի վարչապետը դադարեցրել է արտասահմանյան շրջայցը գերիների հետ կապված իրավիճակի պատճառով

Ճապոնիայի վարչապետը դադարեցրել է արտասահմանյան շրջայցը գերիների հետ կապված իրավիճակի պատճառով

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դադարեցրել է շրջայցը Մերձավոր Արևելք և վերադարձել երկիր «Իսլամական պետության» գերած երկու ճապոնացու մասին տեղեկատվության կապակցությամբ։
Ինչպես փոխանցում է «Kyodo news»–ը, ճապոնացի վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Տոկիոյի օդանավակայան տեղական ժամանակով մոտ 16։30-ին, և 40 րոպե անց Աբեն հայտնվել է իր գրասենյակում ու կարգադրել զեկուցել իրավիճակի մասին վերջին տեղեկությունները։
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պահանջել են 72 ժամվա ընթացքում 200 մլն դոլար վճարել ճապոնացի պատանդներին ազատ արձակելու համար։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը