Լրահոս

21.01.2015 14:13


Սոմալիում էթնիկ խմբերի բախման հետևանքով 40 մարդ է զոհվել

Սոմալիում էթնիկ խմբերի բախման հետևանքով 40 մարդ է զոհվել

Սոմալիում 40 մարդ է զոհվել տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչների զինված բախման հետևանքով։ «ՍԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ բախումներ են բռնկվել երկրի կենտրոնական հատվածի երկու կլանների միջև։ Տասնյակ բնակելի տներ են այրվել, իսկ վիրավորների թիվը դեռևս ճշտվում է։
«Հրաձգությունը բռնկվել է Դիֆոյում և այլ գյուղերում Բալեթ–Վենայից՝ Խիրան նահանգի վարչական կենտրոնից 35 կմ հարավ–արևելք», – հայտնում է գործակալությունը տեղական իշխանությունների ներկայացուցիչ Աբդիֆահ Հասան Աֆրահի տվյալները։ Նրա խոսքերով՝ բախումների պատճառ է հանդիսացել հողն օգտագործելու մրցակցությունը։
Սոմալիի բնակչության գերակշիռ մեծամասնությունը մեկ ազգի ներկայացուցիչներ են կազմում, սոմալացիները, սակայն էթնիկ միասնության չհասան։ Բնակչությունը, փաստորեն, կազմված է մի քանի կլանից, որոնց մեջ մտնում են ավելի փոքր էթնիկ խմբեր, որոնք էլ մշտապես հակամարտության մեջ են։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը