Նաիրա Զոհրաբյան. «Հանրությունը պետք է պահանջի, որպեսզի ոճրագործը դատապարտվի Հայաստանում»
Այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի ամենափոքրին՝ Սերյոժա Ավետիսյանին վերջին հրաժեշտը տալու են եկել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ, ինչպես նաև ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրըˋ Ռոզա Ծառուկյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «NewsBook»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը 40 օր առաջ կորցրել է իր ամենասիրելի մարդուն, և այժմ Ավետիսյանների հարազատների վիշտը լիովին հասկանում է:
Պատգամավորն ասաց` իշխանությունների այն հայտարարությունները, թե Հայաստանում սգո օր հայտարարելու նախադեպ կամ մշակույթ չկա, իրականությանը չեն համապատասխանում, և նման ոճրագործության պարագայում բոլոր դրոշները պետք է խոնարհել:

Մանրամասները՝ «NewsBook»–ում։