Լրահոս

21.01.2015 14:07


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 20-ին, ժամը 15.00-ին, Երևանի Ադոնցի փողոցի թիվ 1 շենքի մոտ իրար են բախվել «Ֆորդ» և «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենաներ:

«ԳԱԶ-33021»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 20-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 13-րդ կմ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 20-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Տաշիրի Էրեբունու և Երևանյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Պասատ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 27 հասցեի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը