Քաղաքական

21.01.2015 13:48


Սերգեյ Մինասյան. «Պերմյակովը պետք է փոխանցվեր հայկական կողմին»

Սերգեյ Մինասյան. «Պերմյակովը պետք է փոխանցվեր հայկական կողմին»

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների սպանդին։ Նա ընդգծել է, որ սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովը դրանից բացի՝ կատարել է ևս 2 հանցագործություն՝ դասալքություն և ՀՀ պետական սահմանի խախտման փորձ։

1992թ. սեպտեմբերի 30-ին կնքված պայմանագրի 5-րդ կետով՝ այդ գործերը հետաքննվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Միանշանակ, նա պետք է փոխանցվեր հայկական կողմին։ ՌԴ–ն իր քաղաքացուն չի հանձնում այլ երկրներին, եթե նա գտնվում է Ռուսաստանի իրավասության տակ: Բայց Հայաստանում տեղակայված ռազմական բազան Ռուսաստանի տարածք չէ,-ասել է Ս. Մինասյանը՝ ընդգծելով, որ դա կարող էր վերաբերել միայն ՀՀ–ում ՌԴ դեսպանատան և հյուպատոսության դեպքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը