2008 թվականի մարտի 26-ին իր բլոգում արված գրառման մեջ ՀՀ նախագահի պաշտոնը նոր ստանձնած Սերժ Սարգսյանն այսպես էր բացատրել մարտի 1-ից հետո սուգ չհայտարարելը.
«Ինչ վերաբերում է սուգ հայտարարելուն, սովորաբար սուգ հայտարարում են այն դեպքերում, երբ հասարակությունը միանշանակ գնահատական է տալիս տեղի ունեցածին, երբ տեղի ունեցածը որևէ շահարկման հնարավորություն չի թողնում: Այս դեպքում գործ ունենք այլ իրավիճակի հետ. հասարակության մի մասը չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, մենք դեռ փորձում ենք պարզել իրականությունը, ընթանում է քննություն: Սա, իհարկե, չի նվազեցնում ողբերգության չափը, որի համար անկեղծորեն ցավում ենք»: --------- Բ26-ում նստած մարդը, փաստացի, ամբողջությամբ կորցրել է իրականության զգացողությունն ու ադեկվատությունը: Ինչ-որ մեկը Հայաստանում կա՞, որ միանշանակ գնահատական չի տվել Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգությանը, եւ չի սգում կատարվածի համար: Համոզված եմ՝ չկա՛: Դե հիմա Բ26-ի ամբողջ անձնակազմն ու իշխանության մեծ ու փոքր ներկայացուցիչները թող կարդան 2008թ-ին իրենց շեֆի ասածն ու փորձեն բացատրել, թե ինչու հարկ չհամարվեց սուգ հայտարարել Ավետիսյանների ընտանիքի սպանդի կապակցությամբ։
Դերենիկ Մալխասյան
2008 թվականի մարտի 26-ին իր բլոգում արված գրառման մեջ ՀՀ նախագահի պաշտոնը նոր ստանձնած Սերժ Սարգսյանն այսպես էր բացատրել մարտի 1-ից հետո սուգ չհայտարարելը.
«Ինչ վերաբերում է սուգ հայտարարելուն, սովորաբար սուգ հայտարարում են այն դեպքերում, երբ հասարակությունը միանշանակ գնահատական է տալիս տեղի ունեցածին, երբ տեղի ունեցածը որևէ շահարկման հնարավորություն չի թողնում: Այս դեպքում գործ ունենք այլ իրավիճակի հետ. հասարակության մի մասը չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, մենք դեռ փորձում ենք պարզել իրականությունը, ընթանում է քննություն: Սա, իհարկե, չի նվազեցնում ողբերգության չափը, որի համար անկեղծորեն ցավում ենք»:
---------
Բ26-ում նստած մարդը, փաստացի, ամբողջությամբ կորցրել է իրականության զգացողությունն ու ադեկվատությունը: Ինչ-որ մեկը Հայաստանում կա՞, որ միանշանակ գնահատական չի տվել Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգությանը, եւ չի սգում կատարվածի համար: Համոզված եմ՝ չկա՛: Դե հիմա Բ26-ի ամբողջ անձնակազմն ու իշխանության մեծ ու փոքր ներկայացուցիչները թող կարդան 2008թ-ին իրենց շեֆի ասածն ու փորձեն բացատրել, թե ինչու հարկ չհամարվեց սուգ հայտարարել Ավետիսյանների ընտանիքի սպանդի կապակցությամբ։
Դերենիկ Մալխասյան