Լրահոս

21.01.2015 13:05


Լեհաստանը կհրապարակի Սմոլենսկի աէրոդրոմի ավիակարգավարների խոսակցությունը, որտեղ կործանվել էր «Ту-154»–ը

Լեհաստանը կհրապարակի Սմոլենսկի աէրոդրոմի ավիակարգավարների խոսակցությունը, որտեղ կործանվել էր «Ту-154»–ը

Լեհական դատախազությունը կհրապարակի Սմոլենսկի աէրոդրոմի վերահսկիչ աշտարակի ավիակարգավարների բանակցությունների ձայնագրությունը, որի մոտակայքում 2010թ. ապրիլի 10-ին կործանվել էր նախագահական «Ту-154»–ը։
Այս մասին հաղորդել է հանրապետության Գլխավոր ռազմական դատախազությունը։
«Որոշում է ընդունվել հրապարակել ձայնագրությունը, որը հանդիսանում է ձայնաբանական փորձաքննության անքակտելի մասը։ Կրակովի Դատական փորձաքննության ինստիտուտի երկու հետազոտություններից մեկը վերաբերում է Սմոլենսկում թռիչքների կառավարման խմբին, մյուսը՝ լեհական «Як-40» ինքնաթիռին, որը «Ту-154М»–ի կործանումից մի քանի րոպե առաջ հաջող վայրեջք էր կատարել», – հստակեցրել է դատախազությունը։
Նրա ներկայացուցիչ Մարչինա Մաքսյանի խոսքերով՝ առաջին փորձաքննության հաշվետվությունը 279 էջ է կազմել, երկրորդը՝ 64։

«Ռուսերեն և անգլերեն բոլոր խոսքերը թարգմանվել են լեհերեն»,–ասել է նա՝ հավելելով, որ ձայնագրության հետ կհրապարակվեն նաև հստակեցումները։
Հիշեցնենք՝ 2010թ. ապրիլի 10-ին Սմոլենսկում կործանվել է «Ту-154М» օդանավը, որում, բացի 96 ուղևորից, գտնվում էր նաև հանրապետության նախագահ Լեհ Կաչինսկին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը