Լրահոս

21.01.2015 12:39


Կալանավորվել է խոշոր չափերով թմրամիջոց իրացնողը

Կալանավորվել է խոշոր չափերով թմրամիջոց իրացնողը

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քաղաքացի Երվանդ Թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 300 փաթեթներում` յուրաքանչյուր փաթեթում 0.7 գրամ, 2014թ. օգոստոս ամսին մոտ 1 մլն. 400 հազ. ՀՀ դրամով վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երևան քաղաքի բնակիչ Գեղամ Գ.-ին` մեկ փաթեթի դիմաց ստանալով 7 հազ. ՀՀ դրամ:

ՀՀ ոստիկանության հետ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գեղամ Գ.-ն էլ, իր հերթին, խոշոր չափերով ձեռք բերված թմրամիջոցի մի մասը` 210 փաթեթով, 2014թ. օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում` տարբեր օրերի, յուրաքանչյուր փաթեթը 10 հազ. ՀՀ դրամով վաճառելու եղանակով իրացրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողին, վերջինս էլ դրանք 15 հազ. ՀՀ դրամով ապօրինի իրացրել է այլ անձանց:

Երվանդ Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը