Կարծիք

21.01.2015 12:16


Խելոքին մինն ասա, անխելքին հազար ու մին

Խելոքին մինն ասա, անխելքին հազար ու մին

Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն լրագրողներին, ովքեր իրենց պատվիրատուներին հաճոյանալու համար, փորձում են շահարկել մի թեմա, որը ակամայից ամբողջ ազգի ցավակցությանն էր արժանացել։ Խոսքը փոքրիկ Սերյոժա Ավետիսայանի մահվան լուրն էր, ինչի հետ կապված բազմաթիվ միջոցառումներ, տոնակատարություններ հետաձգվել էին։ Այս ամենից անմասն չմնաց նաև ԲՀԿ խորհրդաժողովը, որը պետք է կայանար հունվարի 20-ին, բայց հետաձգվեց վերոնշյալ դեպքի հետ կապված։ Բնավ զարմանալի չէ, որ որոշ լրատվականներ, մի կողմ դնելով իրենց նամուսն ու պատիվը, փորձեր արեցին ստացված պատկերից ինչ-որ պտուղներ քաղել՝ անտեղի փնովելով ԲՀԿ-ի այս քայլը։ Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ հայտարարություններ և մեկնաբանություններ տրվեցին լրագրողներին հետաձգման հետ կապված, բայց ժողովրդական ասացվածքի համաձայն՝ «Խելոքին մինն ասա, անխելքին հազար ու մին» ոմանք կարծես թե չեն ուզում հասկանալ կամ իվիճակի չեն։ Թերթերից մեկը այս ամենը մեկնաբանել էր, թե իբր ԲՀԿ-ն չէր հասցրել իր շուրջ լայն կոնսոլիդացիա ապահովել քաղաքական ուժերի և ՀԿ-ների շրջանակներում, այդ իսկ պատճառով հետաձգեց խորհրդաժողվը։ Չի կարելի այս աստիճան անմարդկային քայլ կատարել, ազգի վիշտն ու ցավը կապել ինչ-որ քաղաքական կեղտոտ խողերի հետ։ Չեմ էլ ուզում անդրադառնալ և փաստերով ապացուցել, որ իրականում չկա նման բան ԲՀԿ-ի հետ կապված, ուղակի մի խորհուրդ կտամ նման գործելաոճ որդեգրած լրատվականներին, նման ցավալի թեմաները օգտագործել քաղաքական դաշտում շահ փնտրելով, դուք առաջին հերթին անարգում եք ինքներդ Ձեզ, որպես մարդ, երկրորդ հերթին էլ վարկաբեկվում եք ամբողջ հասարակության կողմից որպես լրատվական։ Խորհուրդ չեմ տա նմանատիպ աշխատելոճ, քանզի այս դեպքում այն ունի բումերանգի էֆեկտ, մի քանի կոպեկի համար նողկանքի առարկա եք դառնում։

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը