Ռադայի պատգամավոր. «Ուկրաինայում պատրաստ են ռազմական դրություն մտցնելու փաստաթղթերը»
Ուկրաինան պատրաստ է ռազմական դրություն մտցնել, սակայն դրա ժամանակը դեռ չի եկել։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Պաշինսկին։ Նրա խոսքերով՝ ռազմական դրության մասին փաստաթղթերը «ստորագրված դրված են ծրարներում»։
«Ի՞նչ է տալիս ռազմական դրությունը։ Մոբիլիզացիայի տեսանկյունից՝ ոչինչ։ Եթե մենք ռազմական դրություն հայտարարենք, մենք ավելի՞ շատ տանկեր կունենանք», – ասել է նա ուկրաինական «5-րդ ալիքի» եթերում։ Պաշինսկին նշել է նաև, որ երկրում ռազմական դրություն մտցնելը ցանկալի չէ, քանզի Ուկրաինան արտասահմանյան վարկերի կարիք ունի։
Ռադայի պատգամավոր. «Ուկրաինայում պատրաստ են ռազմական դրություն մտցնելու փաստաթղթերը»
Ուկրաինան պատրաստ է ռազմական դրություն մտցնել, սակայն դրա ժամանակը դեռ չի եկել։
Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Պաշինսկին։
Նրա խոսքերով՝ ռազմական դրության մասին փաստաթղթերը «ստորագրված դրված են ծրարներում»։
«Ի՞նչ է տալիս ռազմական դրությունը։ Մոբիլիզացիայի տեսանկյունից՝ ոչինչ։ Եթե մենք ռազմական դրություն հայտարարենք, մենք ավելի՞ շատ տանկեր կունենանք», – ասել է նա ուկրաինական «5-րդ ալիքի» եթերում։
Պաշինսկին նշել է նաև, որ երկրում ռազմական դրություն մտցնելը ցանկալի չէ, քանզի Ուկրաինան արտասահմանյան վարկերի կարիք ունի։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։