Մոգերինի. «ԵՄ–ն կշարունակի ճնշումը ՌԴ վրա Ուկրաինայի պատճառով, սակայն դուռը բաց կթողնի երկխոսության համար»
ԵՄ–ն մտադիր է Ռուսաստանի համար հնարավորություն թողնել Ուկրաինայի և առավել գլոբալ խնդիրներով երկխոսություն վարելու համար։ Միևնույն ժամանակ, Եվրոպայի համար կարևոր հարց է մնում մինսկյան պայմանավորվածությունների կատարումը։ Այդ դիրքորոշումը հաստատել է ԵՄ անվտանգության քաղաքականության և արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ եկույթ ունենալով վաշինգտոնյան Բրուքինգսի ինստիտուտում։ Նրա խոսքերով՝ ԵՄ երկրները շարունակում են աջակցել Կիևին, նաև՝ ֆինանսապես։ Բրյուսելում ցանկանում են վստահ լինել, որ իրավիճակն Ուկրաինայի տնտեսությունում և հասարակությունում կվերադառնա նորմալ հունին։ Հենց դա է, ըստ Մոգերինիի, ԵՄ–ն դիտարկում որպես պատասխան «Ռուսաստանի գործողություններին»։ «Մենք կշարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա», – ասել է դիվանագետը՝ հավելելով, որ նաև «բաց կթողնեն դուռը երկխոսության համար»։
Մոգերինի. «ԵՄ–ն կշարունակի ճնշումը ՌԴ վրա Ուկրաինայի պատճառով, սակայն դուռը բաց կթողնի երկխոսության համար»
ԵՄ–ն մտադիր է Ռուսաստանի համար հնարավորություն թողնել Ուկրաինայի և առավել գլոբալ խնդիրներով երկխոսություն վարելու համար։ Միևնույն ժամանակ, Եվրոպայի համար կարևոր հարց է մնում մինսկյան պայմանավորվածությունների կատարումը։
Այդ դիրքորոշումը հաստատել է ԵՄ անվտանգության քաղաքականության և արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ եկույթ ունենալով վաշինգտոնյան Բրուքինգսի ինստիտուտում։
Նրա խոսքերով՝ ԵՄ երկրները շարունակում են աջակցել Կիևին, նաև՝ ֆինանսապես։ Բրյուսելում ցանկանում են վստահ լինել, որ իրավիճակն Ուկրաինայի տնտեսությունում և հասարակությունում կվերադառնա նորմալ հունին։ Հենց դա է, ըստ Մոգերինիի, ԵՄ–ն դիտարկում որպես պատասխան «Ռուսաստանի գործողություններին»։
«Մենք կշարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա», – ասել է դիվանագետը՝ հավելելով, որ նաև «բաց կթողնեն դուռը երկխոսության համար»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։