Տնտեսական

21.01.2015 11:03


Շաքարավազի գինը հայաստանյան շուկայում կարող է հերթական անգամ բարձրանալ

Շաքարավազի գինը հայաստանյան շուկայում կարող է հերթական անգամ բարձրանալ

Կառավարության առաջիկա նիստում ներառված է նախագիծ, որով շաքարի, մասնավորապես` սպիտակ շաքարի ներմուծումը Հայաստան կսահմանափակվի:

Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն՝ գրելով. «Նման սահմանափակում է նախատեսված ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրով, որի համաձայն՝ առաջիկա երկու տարվա ընթացքում «սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` մեկ տարվա ընթացքում 4 000 տոննայից ոչ ավելի ծավալով»:
Բանն այն է, որ ՀՀ շաքարավազի ներկրումները հիմնականում Բրազիլիայից և Գերմանիայից են:

Այս որոշման արդյունքում, փաստորեն, ՀՀ ներկրողները ստիպված կլինեն փոխել իրենց արտասահմանյան գործընկերներին և նոր գործարար կապեր հաստատել ԵՏՄ տարածքում:

Մանրանասները՝ Pastinfo.am-ում:

Այս խորագրի վերջին նյութերը