Ճապոնիայի կառավարությունը հաստատել է իր՝ ԻՊ կողմից առևանգված քաղաքացիների ինքնությունը
Ճապոնիայի ոստիկանության գլխավոր բաժանմունքը հայտարարել է, որ Հորդանան է ուղղել հատուկ արձագանքման խումբ միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու համար։ Այդ միջոցառումն արվել է երեքշաբթի «Իսլամական պետության» հայտարարության հիման վրա, որ մահապատժի կենթարկի երկու ճապոնացի գերուն, եթե նրանց համար 72 ժամվա ընթացքում չվճարվի 200 մլն ԱՄՆ դոլար։ Ներկա դրությամբ Հորդանանում արդեն աշխատում են ճապոնական հատուկ ծառայությունների աշխատակիցները, սակայն նրանց թվաքանակի և այլ մանրամասների մասին չի հաղորդվում։ Ճապոնիայի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է առևանգվածների ինքնությունը։ Դա փոքր ձեռնարկատեր Խարունա Յուկավան է, որը փորձում էր աշխատել Սիրիայում, և առևանգվել է Հալեպի շրջանում անցած տարվա օգոստոսին, և փորձառու լրագրող Քենձի Գոտոն։ Նախորդ տարվա աշնանը վերջինը հաղորդել էր, որ մտադիր է հասնել իր ծանոթի՝ Յուկավայի ազատմանը, և նույնպես գերի էր ընկել։ Գերիների հետ տեսանյութը հրապարակվել է նախօրեին ծայրահեղականների կայքերից մեկում։ Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Մերձավոր Արևելք շրջագայության ժամանակ հայտարարել էր Տոկիոյի պատրաստակամության մասին՝ 200 մլն դոլար հատկացնել որպես ոչ ռազմական օգնություն ԻՊ դեմ պայքարող երկրներին։
Ճապոնիայի կառավարությունը հաստատել է իր՝ ԻՊ կողմից առևանգված քաղաքացիների ինքնությունը
Ճապոնիայի ոստիկանության գլխավոր բաժանմունքը հայտարարել է, որ Հորդանան է ուղղել հատուկ արձագանքման խումբ միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու համար։ Այդ միջոցառումն արվել է երեքշաբթի «Իսլամական պետության» հայտարարության հիման վրա, որ մահապատժի կենթարկի երկու ճապոնացի գերուն, եթե նրանց համար 72 ժամվա ընթացքում չվճարվի 200 մլն ԱՄՆ դոլար։
Ներկա դրությամբ Հորդանանում արդեն աշխատում են ճապոնական հատուկ ծառայությունների աշխատակիցները, սակայն նրանց թվաքանակի և այլ մանրամասների մասին չի հաղորդվում։
Ճապոնիայի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է առևանգվածների ինքնությունը։ Դա փոքր ձեռնարկատեր Խարունա Յուկավան է, որը փորձում էր աշխատել Սիրիայում, և առևանգվել է Հալեպի շրջանում անցած տարվա օգոստոսին, և փորձառու լրագրող Քենձի Գոտոն։ Նախորդ տարվա աշնանը վերջինը հաղորդել էր, որ մտադիր է հասնել իր ծանոթի՝ Յուկավայի ազատմանը, և նույնպես գերի էր ընկել։
Գերիների հետ տեսանյութը հրապարակվել է նախօրեին ծայրահեղականների կայքերից մեկում։
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Մերձավոր Արևելք շրջագայության ժամանակ հայտարարել էր Տոկիոյի պատրաստակամության մասին՝ 200 մլն դոլար հատկացնել որպես ոչ ռազմական օգնություն ԻՊ դեմ պայքարող երկրներին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։