Կարծիք

21.01.2015 10:34


Գոնե ձեզանից մեկը հարցներ. «Թամարա՛, ի՞նչ ես զգում, ինչո՞ւ այդպես եղավ, կարո՞ղ է՝ քեզ վտանգ է սպառնում»

Գոնե ձեզանից մեկը հարցներ. «Թամարա՛, ի՞նչ ես զգում, ինչո՞ւ այդպես եղավ, կարո՞ղ է՝ քեզ վտանգ է սպառնում»

«Հարգելի՛ փաստաբաններ, զգացված և ցնցված եմ օրենքի ձեր իմացությամբ: Ձեզանից շատերը մեծ ջանասիրությամբ այս ողջ ընթացքում փորձում էին մատնանշել իմ «սխալները», ուզում էիք ցույց տալ, որ շատ գիտեիք: Գիտե՞ք` ձեր գիտելիքներով զարմացրիք աշխարհին: Ես հիմա ՌԴ-ում եմ. ռուսական Առաջին հեռուստաընկերությունն է հրավիրել, մինչ այդ էլ վրացական հեռուստաընկերություններից էին զանգել: Ես հիմա բոլորին, ի լուր աշխարհի, կասեմ, որ հայ փաստաբանները գիտեն՝ վարույթն ով է իրականացնում այս հայտնի գործով` ՀՀ Շիրակի մարզի քննչական վարչությունը…

Հարգելի´ գյումրեցիներ, էլ ինչո՞ւ եք ցույցի դուրս գալիս. գործը տվել են հայերին, չէ՞ որ շատ փաստաբաններ կարծում են, որ ինձ հրավիրել է Շիրակի մարզի քննչական վարչությունը:

Հարգելինե՛րս, էլի ինչ ուզում է՝ գրեիք, ինձ համար մեկ էր: Ես իմ անելիքն արել եմ ու չեմ զղջում: Ձեզանից առաջ ես եմ ասել, որ խախտել եմ վարքագծի կանոն (չնայած որոշներդ շատ չուրախանաք, դա էլ կարող եմ բացատրել), դուք չէ, որ պետք է ինձ հիշեցնեիք այդ մասին: Ինչ արել եմ, էլի եմ ասում` չեմ զղջում, բայց գոնե ձեզանից մեկը մի անգամ գրեր, հարցներ. «Թամարա՛, ի՞նչ ես զգում, ինչո՞ւ այդպես եղավ, կարո՞ղ է՝ քեզ վտանգ է սպառնում»,–հետո նոր պայմանագրից ու վճարումից խոսեր:

Տպավորություն է, որ ձեզանից շատերը ավելի շատ հետաքրքրված էին Պերմյակովի շահերի պաշտպանությամբ կամ ձեր գործընկերով:

Եվս մեկ անգամ կրկնում եմ` իմ ամեն մի արարքը բացատրություն ունի: Ուղղակի ձեզնից ոչ ոք չուզեց դրանք իմանալ և հասկանալ: Անչափ շնորհակալ եմ բոլորիդ, իսկապես շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր հոյակապ մեկնաբանություններ են գրել ու էլի իմ կողքին են:

Ձեզ բոլորիդ հարգող` Թամարա Յայլոյան»
Գյումրիիում հայ ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովի շահերը որպես հանրային պաշտպան ներկայացնելուց հրաժարված Թամարա Յայլոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը