Լրահոս

21.01.2015 00:14


Էդվարդ Նալբանդյան. «Լիահույս ենք, որ քննությունը կավարտվի որքան հնարավոր է շուտ»

Էդվարդ Նալբանդյան. «Լիահույս ենք, որ քննությունը կավարտվի որքան հնարավոր է շուտ»

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Հայաստան - ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստից հետո կայացած մամլո ասուլիսին

(20 հունվարի, 2015թ., Բրյուսել)

Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,

Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստի շրջանակներում ԵՄ մեր գործընկերների հետ միասին ծավալուն քննարկումներ անցկացրեցինք Հայաստան - ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ, որոնք ներառում էին մի շարք հարցեր՝ քաղաքական երկխոսություն, մեր հարաբերությունների ապագա իրավական հիմք, շարժունակություն, մարդու իրավունքներ, տնտեսական բարեփոխումներ, ԵՄ աջակցություն Հայաստանին։ Մենք երախտագիտություն հայտնեցինք Եվրոպական միությանը՝ մեր երկրին տարիներ շարունակ ցուցաբերված շարունակական օժանդակության համար, որը նշանակալի դեր է ունեցել Հայաստանում բարեփոխումների գործընթացի և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման արդյունավետ իրականացման համար։

Քննարկեցինք մեր հարաբերությունների ապագա իրավական հիմքի շրջանակները։ Ես վերահաստատեցի մեր հաստատակամությունը՝ խորացնելու համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով ՝ այն կառուցելով վերջին տարիների ձեռքբերումների հիման վրա՝ հաշվի առնելով մեր պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն շրջանակներում։

‪#‎Հայաստան‬ - ‪#‎ԵՄ‬ համագործակցությունը՝ շարժունակության, միգրացիայի և մարդկային շփումների զարգացման ոլորտներում, ԵՄ հետ համագործակցության համատեքստում մեր առաջնահերթությունների շարքում է։ 2014թ. հունվարին ուժի մեջ մտան ԵՄ - Հայաստան մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը։ Մենք ցանկանում ենք մեկնարկել մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսության հաջորդ փուլը՝ միտված Հայաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի տեղաշարժին։

2014թ.-ին ուժի մեջ մտավ Գործընկերության և համագործակցության համաձայնագրի արձանագրությունը, որը հնարավորություն տվեց Հայաստանին՝ մասնակցելու ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցելու ԵՄ գործակալությունների հետ։

Մենք անդրադարձանք նաև տարածաշրջանային հարցերի։ Ես ներկայացրեցի ղաղրաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ մեր համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Շնորհակալություն։

Հարց (Ազատ Եվրոպայի ռադիոկայան). Թուրքիան վերջերս հրավիրեց հայ պաշտոնյաներին` ներկա գտնվելու Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարելիցին: Խնդիրը այս հրավերի կայանում է նրանում, որ այդ նույն օրը Հայաստանը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դուք կամ որևէ այլ բարձրաստիճան հայ պաշտոնյա այցելելու՞ եք Թուրքիա՝ Գալիպոլիի ոգեկոչման իրադարձությանը մասնակցելու համար:

Երեկ 6 ամսեկան հայ երեխան նույնպես մահացավ` ռուս զինվորի հարձակման արդյունքում, ով սպանել էր նրա ընտանիքի բոլոր անդամներին։ Ես ցանկանում եմ իմանալ` այս ողբերգական իրադարձության պայմաններում արդյո՞ք Հայաստանը կպահանջի ինչ-որ պարզաբանում Ռուսաստանից, և արդյո՞ք վերաբանակցելու է Ռուսաստանի հետ Հայաստանում գտնվող ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրի բովանդակությունը:

էդվարդ ‪#‎Նալբանդյան‬. Դուք գիտեք, որ Հայաստանի Նախագահը հրավիրեց Նախագահ Էրդողանին՝ մասնակցելու 2015թ. ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցին: Ես գրավոր հրավերը հանձնեցի Նախագահ Էրդողանին, երբ գտնվում էի Անկարայում՝ անցյալ տարվա օգոստոսին: Մինչ օրս մենք չենք ստացել որևէ պատասխան: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի Նախագահի հրավերին, Նախագահ Սարգսյանը պատասխանեց դրա հրապարակման հաջորդ օրը: Պատասխանի տեքստը հրապարակված է: Դուք պետք է ծանոթանաք դրան՝ իմանալու համար մասնակցելու կամ չմասնակցելու հնարավորության մանրամասները:

Ես չեմ կարծում, որ ճիշտ է նման միջոցառում կազմակերպել Թուրքիայում ապրիլի 24-ին: Չեմ կարող հավատալ, որ որևէ մեկը դա կարող է ընկալել որպես ճիշտ քայլ:

Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ կապված. մենք լիահույս ենք, որ քննությունը կավարտվի որքան հնարավոր է շուտ, և մեղավորները կպատժվեն՝ օրենքին համապատասխան: Իհարկե, այս սոսկալի հանցագործությունը Հայաստանի հանրային կարծիքում շատ բնական մարդկային վրդովմունք և զայրույթ էր առաջացրել:

Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, ապա մենք ունենք ամուր, դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ և շարունակելու ենք համատեղ ջանքերով դրանք առավել ընդլայնել և ամրապնդել։

Հարց (լատվիական հեռուստատեսություն). Ես հարց ունեմ Հայաստանի ԱԳ նախարարին: Դուք դիտարկո՞ւմ եք ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագիրը որպես մրցակցային Ռուսաստանի հետ, քանի որ Յոհաննես Հանը նշեց ցանկությունը` ունենալու ավելի մոտ հարաբերություններ Հայաստանի հետ:

‪#‎ԷդվարդՆալբանդյան‬. Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերությանը և, ընդհանրապես, մեր հարաբերություններին ԵՄ-ի հետ, ես հստակ ընդգծեցի իմ ներածական խոսքում, որ մենք մտադիր ենք զարգացնել և խորացնել մեր համապարփակ համագործակցությունն ու գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով մեր պարտավորությունները այլ միջազգային, ինտեգրացիոն ձևաչափերում:

Այս խորագրի վերջին նյութերը