ՌԴ նախագահի մամլո խոսնակ. «Կլինի դատավարություն ՌԴ օրենքներով»
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակիցը հարցազրույց է անցկացրել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, հետագա զարգացումների, սպանության գործով մեղադրյալ զինվորականի հետագա դատավարության շուրջ ՌԴ իշխանությունների դիրքորոշման եւ այլ հարցերի մասին:
Պեսկով. Քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, ապա բնական է, որ դրանք ռուսաստանյան օրենքներն են, կլինի ռուսաստանյան դատավարություն, բայց պետք է նշել, որ այս օրերին Գյումրիում աշխատում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը և նախագահի հանձնարարությամբ նա աշխատում է հայ քննիչների հետ համատեղ, նրանք մասնակցում են քննչական գործողություններին, և այդ պատճառով քննությունն ընթանում է համատեղ: Սակայն կլինի ռուսաստանյան դատավարություն և այս պարագայում Ռուսաստանի օրենսդրությունը նման հրեշավոր հանցագործությունների նկատմամբ բացարձակ անգութ է:
Պեսկով. Հենց հանցագործության օրը, ՌԴ Արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը և Պաշտպանության նախարար Ս. Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել իրենց հայ կոլեգաների հետ և նրանք ՌԴ ամբողջ ղեկավար կազմի անունից՝ այդ թվում և Վլադիմիր Պուտինի, իրենց ցավակցությունն են հայտնել հայ գործընկերներին և ամբողջ հայ ժողովրդին:
Պեսկով. Ես ստույգ չեմ կարող պատասխանել այս հարցին, քանի որ չեմ տիրապետում տեղեկատվությանն ամբողջապես, բայց չեմ կարծում, որ ինչ-որ բողոքի ակցիաներ կարող են քննարկվել հեռախոսազրույցի ընթացքում:
-Բայց բողոքի ակցիաները շատ հուժկու էին:
Պեսկով. Ակցիաներն իսկապես շատ մեծ էին, բայց այս դեպքում դրանք նախագահների քննարկման թեմա չեն դարձել, ահա թե ինչումն է խնդիրը:

-Հայաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վ. Պուտինըվստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ քննչական գործողություններըկկատարվեն սեղմ ժամկետներում և մեղավորները օրենքով նախատեսվածպատիժ կստանան: Խնդրում եմ պարզաբանել, որ երկրի օրենքի մասին է խոսումՌԴ նախագահ Վ. Պուտինը:
Պեսկով. Քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, ապա բնական է, որ դրանք ռուսաստանյան օրենքներն են, կլինի ռուսաստանյան դատավարություն, բայց պետք է նշել, որ այս օրերին Գյումրիում աշխատում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը և նախագահի հանձնարարությամբ նա աշխատում է հայ քննիչների հետ համատեղ, նրանք մասնակցում են քննչական գործողություններին, և այդ պատճառով քննությունն ընթանում է համատեղ: Սակայն կլինի ռուսաստանյան դատավարություն և այս պարագայում Ռուսաստանի օրենսդրությունը նման հրեշավոր հանցագործությունների նկատմամբ բացարձակ անգութ է:
- Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահը ևս մեկանգամ ցավակցություն է հայտնել սպանվածների հարազատներին և ամբողջ հայժողովրդին Գյումրիում օրերս տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:Խնդրում եմ հստակեցնել, ե՞րբ է Վ. Պուտինը առաջին անգամ իր ցավակցությունըհայտնել հայ ժողովրդին:
Պեսկով. Հենց հանցագործության օրը, ՌԴ Արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը և Պաշտպանության նախարար Ս. Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել իրենց հայ կոլեգաների հետ և նրանք ՌԴ ամբողջ ղեկավար կազմի անունից՝ այդ թվում և Վլադիմիր Պուտինի, իրենց ցավակցությունն են հայտնել հայ գործընկերներին և ամբողջ հայ ժողովրդին:
–Խնդրում եմ մեկնաբանել՝ քննարկվել են արդյո՞ք հեռախոսազրույցի ընթացքումԳյումրիում և Երևանում կայացած բողոքի ակցիաները, մասնավորապես,մասսայական սպանության գործով կասկածյալ ՌԴ բանակի զինծառայողՎ.Պերմյակովին հայկական իրավապահ մարմիններին հանձնելու մասինցուցարարների պահանջը:
Պեսկով. Ես ստույգ չեմ կարող պատասխանել այս հարցին, քանի որ չեմ տիրապետում տեղեկատվությանն ամբողջապես, բայց չեմ կարծում, որ ինչ-որ բողոքի ակցիաներ կարող են քննարկվել հեռախոսազրույցի ընթացքում:
-Բայց բողոքի ակցիաները շատ հուժկու էին:
Պեսկով. Ակցիաներն իսկապես շատ մեծ էին, բայց այս դեպքում դրանք նախագահների քննարկման թեմա չեն դարձել, ահա թե ինչումն է խնդիրը:
Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։