Լրահոս

20.01.2015 19:52


Եվրամիությունն աջակցում է Հայաստան վերադարձած միգրանտներին

Եվրամիությունն աջակցում է Հայաստան վերադարձած միգրանտներին

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստան վերադարձած միգրանտների վերաինտեգրմանը Հայաստանում: «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանըՀայաստանում» ծրագիրն իրականացվել է Եվրամիության ֆինանսավորմամբ Հայ օգնության միության և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ: Ծրագրի շնորհիվ Հայաստանվերադարձած 17 ընտանիք վերահաստատվել է Հայաստանում: Իր բիզնեսն է հիմնել 17 ձեռնարկատեր՝արտադրություն և ծառայություններ առաջարկելով տարբեր ուղղություններով: Արդյունքում՝ ստեղծել է 55-60աշխատատեղ: Գյուղտեխնիկա, հողագործություն, անասնապահություն, ջերմոցային տնտեսություն,մեղվապահություն, կահույքագործություն, թեթև արդյունաբերություն, տրանսպորտային ծառայություններ,սպասարկման ոլորտ և հացաբուլկեղենի արտադրություն. այսպիսով՝ մի քանի տասնյակ ընտանիք ապահովվել էմշտական աշխատանքով:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հունվարի 20-ին հանդիպում էր կազմակերպել Արտաշատ քաղաքում գործող միգրացիոն ռեսուրս կենտրոնում, որը հիմնադրվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը