ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Հավանայում քննարկել է երկկողմանի կապերի զարգացման հեռանկարները
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը, որը նախօրեին ավարտել է իր այցը Կուբայի մայրաքաղաք, Կուբայի իշխանությունների հետ քննարկել է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հեռանկարները և առևտրային կապերի զարգացումը։ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի վեց անդամից բաղկացած պատվիրակությունը գլխավորել է դեմոկրատ սենատոր Պատրիկ Լիխին։ Հավանայից մեկնումից առաջ նա հայտնել է լրագրողներին, որ ամերիկյան պատվիրակությունը երկուշաբթի հանդիպել է ԱԳՆ ղեկավար Բրունո Ռոդրիգեսի հետ։ Ամերիկացի օրենսդիրների խոսքով՝ նա նրանց հայտնել է, որ Կուբան ողջունում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշումը՝ թուլացնել առևտրային էմբարգոն կղզու նկատմամբ, և պատրաստ է ընդլայնել գործարար կապերը երկու երկրների միջև։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։