Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 17-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «կրծքոսկրի կոտրվածք և մարմնական վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 33-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքներն ստացել է իրենց տան բակում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է հունվարի 17-ին, ժամը 20.00-ին, իր «ՎԱԶ-21113» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում, արգելակների անսարքության պատճառով, Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 31 շենքին հարակից ճանապարհի բետոնյա կառույցին բախվելու և կրծքավանդակը ղեկին հարվածելու հետևանքով: Կատարվում է քննություն:
*** Հունվարի 19-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա տղամարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.00-ին, նրա վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի 9-րդ փողոցի թիվ 29 տան դիմաց բախվել է «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի: Կատարվում է քննություն:
*** Հունվարի 20-ին, ժամը 01.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արին-Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
*** Հունվարի 19-ին, ժամը 15.15-ին, Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում լուսացույցի տակ կայանված «Շեվրոլետ Նիվա-21230» մակնիշի ավտոմեքենային հետևի կողմից բախվել է «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենա: «Շեվրոլետ Նիվա-21230»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
*** Հունվարի 19-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին «Մազդա-6» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային նշանին ու հայտնվել հանդիպակաց գոտում, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 17-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «կրծքոսկրի կոտրվածք և մարմնական վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 33-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքներն ստացել է իրենց տան բակում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է հունվարի 17-ին, ժամը 20.00-ին, իր «ՎԱԶ-21113» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում, արգելակների անսարքության պատճառով, Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 31 շենքին հարակից ճանապարհի բետոնյա կառույցին բախվելու և կրծքավանդակը ղեկին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.00-ին, նրա վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի 9-րդ փողոցի թիվ 29 տան դիմաց բախվել է «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 01.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արին-Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 15.15-ին, Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում լուսացույցի տակ կայանված «Շեվրոլետ Նիվա-21230» մակնիշի ավտոմեքենային հետևի կողմից բախվել է «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենա:
«Շեվրոլետ Նիվա-21230»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 19-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին «Մազդա-6» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային նշանին ու հայտնվել հանդիպակաց գոտում, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: