Լրահոս

20.01.2015 16:31


ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն այցելել են 102-րդ ռազմաբազա

ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն այցելել են 102-րդ ռազմաբազա

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրավերով հունվարի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Աղվան Հովսեփյանի հետ միասին այս պահին Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում է:

Ռազմաբազայի մոտ հավաքված լրագրողներին հնարավորություն չի տրվել հարցեր ուղղել Բաստրիկինին։

Մինչ ռազմաբազա այցելելը Բաստրիկինը և Հովսեփյանը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության գործի քննությանը վերաբերող հարցադրումներ, և այցելել Շիրակի գերեզմանատուն, ծաղկեպսակ դնել Ավետիսյանների գերեզմանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը